Այսօր լրացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին:
Այս կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են հիշատակի մոմավառություն և բողոքի երթ Ավան համայնքի տարածքում:
Ավետյանի հիշատակը հարգելու համար հավաքված քաղաքացիները, չնայած ոստիկանության կողմից խոչընդոտելու փորձերին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղադրել էին հուշաքար, որի վրա գրված էր.
«Այս տարածքում տեղադրվելու է «Հարսնաքարում» սպանված Հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը:»
Դրանից հետո քաղաքացիները փորձել են շարունակել երթը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից դեպի Ավանի կենտրոն, որտեղ գտնվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը:
Սակայն ոստիկանությունը թույլ չի տվեց շարունակել երթը և քաղաքացիները վերադառնալով «Հարսնաքարի» մոտ հայտնաբերեցին, որ Ավետյանին նվիրված հուշաքարը րոպեների ըթնացքում գողացվել է:
Հաղորդվում է, որ ռեստորանային համալիրի ողջ տարածքում են գտնվում մի քանի տասնյակ ոստիկաններ, այժմ հուշաքարի տեղում ևս ոստիկաններ են կանգնած:
լուսանկարը՝ tert.am-ի