Առյուծի ոտը կոտրվեց, նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
- Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես ինչու ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ:
- Այն պատճառով, - պատասխանեցին կենդանիները, որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք Աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ: