Արդեն մի քանի տարի է, ինչ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում չի իրականացվում ասֆատապատման եւ փոսալցման աշխատանքներ: 2013-ի գարնանը փոսալցում արվեց Վանատուր-Միկրոշրջան և Ծաղկաձոր ավտոճանապարհներին և մյուս փողոցներում, բայց տեխնիկան այդպես էլ չմտավ Վանատուր, ինչն էլ զայրացնում է վանատուրցիներին:
«Աթարբեկյան /դեպի Վանատուրի/ ճանապարհը դարձել է ավերված քաղաքի ճանապարհ, ոչ փոսերն են լցնում, ոչ էլ ասֆալտապատում են, ավտոներն էլ չգիտեն ոնց գնան, ստիպված շատ ժամանակ անցնում են նշված գծերը, քանի որ ամեն մի փոսը կարծես խրամատ լինի: Մոռացել են, որ Հրազդանում Վանատուր անունով էլ թաղամաս կա ու այնտեղ մարդիկ են ապրում»,-ասում է Վանատուրի բնակչուհի տկին Անահիտը:
Ըստ բնակիչների, անհրաժեշտության դեպքում տաքսիները չեն մտնում թաղամաս, քանի որ ինչպես վարորդներն են ասում. «Ավտոն ջարդում են 500 կամ 1000-ի համար»: