Արդեն քանի օր է չեմ կարողանում պանիր գնել մեր տան համար, որովհետև մոտակա բոլոր խանութներում եղական պանիրը բացակայում է, իսկ արտասահմանյան չեմ ուզում:Խանութպանները բողոքում էին, որ պանիրը վերջացել է, բայց իմ հավատը չէր գալիս, յանինչ, պարզվում է այդպես էլ կա: «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում կարդացի, որ պանիրագործների միության նախագահը հայտարարել է, որ մինչև մայիս հայկական պանրից կարող ենք ձեռք քաշել, որովհետև այս տարի քիչ էր արտադրվել: Պատճառը նրանում է, որ խոտի թանկության պատճառով գյուղցիները գերադասել են մորթել անասունին ձմառանը ու կաթի ծավալը պակասել է ու առաջացել է դեֆիցիտ բոլոր պանիր արտադրող ընկերություններում:
Եվ այս կարդալով միտս եկավ բեմուրազ Լիցկա կոչեցյալը, ով պարսիկ-թուրքերին վարձակալությամբ արոտավայրեր է ուզում տրամադրել: Բա ինչպե՞ս չասես, յա սրիկա, քո գյուղացին դրած իր կովին ա մորթում, որովհետև ձմեռվա խոտի գիտը դարձել է նավթի գնի չափ, իսկ դու օտարին ես շռայլում․․․
Իրոք որ կոնցլագեր ենք դառնում աստիճանաբար․․․ կամ էլ շրջափակված Լենինգրադ՝ այն տարբերությամբ, որ ֆաշիստները ոչ թե պաշարել են, այլ անմիջականորեն իշխում են․․․
Սերգեյ Մարգարյան