Ազատաշունչ ու մաքուր քամին հանդիպեց գեղեցիկ ծաղկին ու սիրահարվեց...Քանի դեռ նա նրբորեն շոյում էր ծաղկին, նա պատասխանում էր
փոխադարձ սիրով- իր մեծ սերն արտահայտելով գույների
ու չքնաղ բույրի միջոցով...Բայց Քամուն դա քիչ էր թվում ... ու նա մտածեց.«Եթե ես նրան տամ իմ ողջ հզորությունն ու ուժը, ապա նա ինձ կպարգևի առավել ինչ-որ բան..կտա ավելին..»: Պոռթկաց քամին ...Եվ իր սիրո շնչառությամբ հզոր փչեց ծաղկի վրա ... Ծաղիկը չդիմացավ Քամու անսանձ
կրքերին ...կոտրվեց ...Հանդարտվեց քամին ...Սիրո քնքուշ շնչով մեղմորեն շոյեց իր ծաղկին...Փորձում էր բարձրացնել նրան...կենդանացնել...Ապարդյուն..Զուր էին ջանքերը...Նա թառամում էր
նրա աչքի առաջ...Վշտից պոռթկաց անսանձ քամին.«Ես տվեցի քեզ ողջ
ուժն իմ սիրո,իսկ դու կոտրվեցիր...Երևի իմ հանդեպ չկար քո մեջ ուժը մեծ
Սիրո ...դու ինձ չէիր սիրում...»: Ծաղիկը ոչինչ չպատասխանեց...նա արդեն
չկար.....
...Փորձության մի ենթարկեք Սերը Ձեր...Մի խեղդեք այն մարդկային անիմաստ
կրքերով... Ուժով մի պահեք...Մի սպանեք....հետո զուր
կլինեն աղերսները: Այն վերըստին հարություն չի առնի....
Մի խոսքով « քամուն մի տվեք» երկնքից իջած այդ մեծ
Շնորհը՝ Սերը...