Ես այդպես էլ չհասկացա ներկա լացդ
Ու բացակա ծիծաղը քո,
բողոքահույզ, անվերջ հարցդ,
Լռությունդ'հավերժագոհ...

Քո առանձին հիշողության'
այդ երջանիկ ապրումն անբառ.
Չհասկացա...ես քո անձայն
Դժբախտության ոչ մի պատճառ:

Քո դարակե կարոտները
Եվ քմայքը քո ընթերցվող'
չհասկացա…Աղոթքներդ
Եվ բառերը քո անիծող…

...Չհասկացա՞ թե չուզեցի-
Ախ, չգիտեմ, ճիշտը որն է,
բայց քեզ երբեք չի անիծի
Լեզուս, որ միշտ քեզ է օրհնել…