Մի թագավոր հրամայեց կառուցել մի մեծ, ամբողջովին հայելապատ պալատ...մի օր մի շուն վազեց պալատ...նայեց շուրջը.....ամենուր շներ էին....ասես շրջապատված էր միլիոնավոր շներով... վստահ, որ կյանքը վտանգի տակ է, ինքնապաշտպանության նպատակով սկսեց հաչել...բայց, երբ սկսեց հաչել, հայելու մեջ երևացող շներն էլ նրա վրա սկսեցին հաչել...շունը հուսահատությունից լարեց իր բոլոր ուժերն ու մինչև լուսաբաց հաչեց հայելու մեջ իր արտացոլանքին: Առավոտյան դժբախտ շանը գտան սատկած ...նա ողջ գիշեր միայնակ մարտնչել էր սեփական անդրադարձի
հետ...
Աշխարհն այն հայելին է, որն անդրադարձնում է մեր արարքները, գործողությունները, խոսքը, միտքը....