Երևանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։
Իհարկե բնական է, որ հասարակությանը հուզող առանձին առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է ՝ համակարգային։
Խնդիրը Երևանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։
Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ և ոչ պրոֆեսիոնալ , ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի , իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում ՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը։
Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երևանում։
Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, և վստահ կարող եմ պնդել երևանցիները՝ նույնպես , համոզվեցինք, գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։
Դեռևս 10 տարի առաջ ՝ 2009 թ-ին , ընդունված Երևանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է ՝ Երևանը համայնք է , համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի ։ Նախկին թաղային համայնքները , որոնց ղեկավարներն ընտրվում էին , կոչվեցին վարչական շրջաններ , ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է , եթե կադրերը պրոֆեսիոնալ են , իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է ։
Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երևանի քաղաքապետը ի վիճակի չի երևանցիների առօրյա հոգսերը հոգալ , թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետև օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում ՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները , դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը ։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետևանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար և գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն , գնդակի պես “տշեն” ՝ կարևորը իրենց դռներից հեռու ։
Այսինքն, վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երևանում ավելի արդյունավետ դարձնելու համար , սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձևական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները և պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի ՝ Երևանի քաղաքապետի վրա , և եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները , ստացվում է , որ այդ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երևանն ունի մրցույթ շահած օպերատոր, և քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար ( ի դեպ նախկինում ես ասել եմ , որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու ) , կանաչ գոտիներն այրվում են , վերելակներն ընկնում են և շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։
Եթե պատկերավոր ասեմ, Երևանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երևույթի , որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։
Ի՞նչ է հարկավոր անել։
Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս “իջեցնել” դեպի իրենից ներքևի օղակներ։ Մյուս կողմից, ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։
Քավ լիցի , ես նկատի չունեմ ,որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում , հնարավոր չի ։
Եվ ամենահետաքրքիրն այն է , որ հենց ինքը ՝ քաղաքապետն էլ է հասկացել , որ կամազ գնելով ՝ խնդիրը չի կարողանում լուծել , մետրոն չի կառուցելու , վերելակները չի փոխելու , բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի։
Մեծ գլխով լղար մարմնով երևույթը. Ռուսլան Բաղդասարյանը՝ Երևանի այսօրվա կառավարման մասին
12:07 - 5.Սեպտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
17/08/20 10:47
Տղերք, դուք լուրջ մտածում եք, որ կարող եք հրաժարական տալով պլստա՞լ. Ռուսլան Բաղդասարյան
27/06/20 10:35
«Բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը». Ռուսլան Բաղդասարյան
20/03/20 20:52
Երեկ ավագանու նիստին քաղաքապետը հիստերիկ ջղաձգումներով ինչ-որ բան էր ուզում ապացուցել. Ռուսլան Բաղդասարյան
11/11/19 14:38
Ո՛չ Հայկ Մարությանը, ո՛չ իր «հպատակները» չեն կարող նայել աչքերիս մեջ ու ասել, որ վատ եմ աշխատել․ Ռուսլան Բաղդասարյան
14/09/19 16:21
Հայկ Մարությանն իր ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար. Ռուսլան Բաղդասարյան
13/08/19 16:35
Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է․ Ռուսլան Բաղդասարյան
12/08/19 20:21
Լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել. Ռուսլան Բաղդասարյան
10/02/19 16:04
«Շատ վատ է, որ քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալը մաթեմից էդքան թույլ է»․ Ռուսլան Բաղդասարյան
07/11/18 10:26
Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարությունը որոշել է ֆեյսբուքից ջնջել 7000 ակտիվ հետևող ունեցող էջը. Ռուսլան Բաղդասարյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան