Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ սկսված բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը: Մի քանի անգամ հարցազրույցներումս մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին, դրա թե՛ կիրառման ժամանակի, թե՛ ձևի աբսուրդայնությանը:
Բազմաթիվ համաքաղաքացիներիս համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի գույքահարկի թանկացումը բնիկ երևանցի լինելու հետ: Կարծում եմ բոլորին արդեն պարզ է, որ ամենաշատը թանկանալու են Երևանի կենտրոնի բնակարանները: Իսկ քանի որ իշխանությունները մի թեզ էին շրջանառում` թե ով է ասել, որ կենտրոնում ապրողը, եթե չի կարողանում վճարել իր թանկ գույքի հարկը, պիտի ապրի կենտրոնում, և առաջարկում էին այդ գույքը վաճառել ու գնալ ծայրամասերում ավելի մատչելի բնակարն ձեռք բերել:
Ու այս խնդիրը վերաբերվում է բոլոր բնակավայրերին: Այս դժգոհությունը կա նաև բնիկ վանաձորցիների, գյումրեցիների, ջերմուկցիների ու ընդհանրապես մեր պետության բոլոր քաղաքացիների մոտ: Ուղղակի ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվող մեր հայրենակիցները:
Հ.Գ. հա մեկ էլ խոսքս այս իշխանությանը` կարող է՞ շնորհակալություն եք ակնկալում, որ անցյալ տարի կադաստրային արժեքի գնահատման օրենքով թանկացրեցիք մի 25-30 անգամ, իսկ հիմա այս օրենքով թանկացումը դառնում է 8-15 անգամ»: