![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/93581.png&w=300&h=200&mt=1707913383)
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկում եմ գնալ Մասիս քաղաքի անձնագրային բաժին: Տեսեք, թե պետական այդ մարմինը ինչ է անում «բաստիոնի» քաղաքացիների հետ:
Նրանց մեծ մասը արցախցիներ են: Իհարկե, արցախցիներին Հայաստանի քաղաքացի չեք համարում, բայց այդ հերթերում կան նաեւ ՀՀ քաղաքացիներ:
Մարդիկ առավոտյան ժամը 5-ից հերթ են պահում: Մի ընտանիք 15 օր գնացել է, հերթում կանգնել է, ու էլ չի ուզում գնալ: Հուսալքվել են մարդիկ, նեղացել են՝ երկրից, բոլորիցս»: