«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հրահանգով, բնապահպանական պատրվակով, Օսիպյանի ոստիկանությունն ու Վանեցյանի ԿԳԲ-ն կոշտ, բացառապես ուժային մեթոդներով, փորձում են արգելել անտառհատումներն Իջևանում։
Բոլորին է հայտնի, որ անտառհատումները լուծում են մեծ խումբ բնակիչների սոցիալական խնդիրները ողջ Հայաստանով և փոքր խմբի՝ հիմնականում պետ պաշտոնյաների, բիզնես շահերը։
Ես չգիտեմ, թե այդ երկուսի հարաբերակցությունն ինչպիսին է, բայց որ Նիկոլը թարս ծայրից է սկսել, դա ակնհայտ է։
Ինչպես, որ Սևանի ձկնգողության դեմ պայքարը չսկսեց Վովայի՝ զոքանջի անունով սիգի պահածոների ու մնացյալ խոշոր շնաձկների մեծ բիզնեսները փակելուց, այլ հակառակը, շարքային, հիմնականում սոցիալական ձկնգողության դեմն առնելով (թե դա էլ ինչքանով կհաջողի, ժամանակը ցույց կտա)։
Նույնը հիմա անում է Իջևանում։
Արդյունքում առայժմ, ուղղակի մի քանի անգամ թանկացել է ձմեռվա վառելափայտի գինը, որը մի մասին կստիպի թեքվել դեպի ռուսական թանկ ու թանկացող գազը։
Հիմա ինձ մոտ հարց է առաջանում։
Նիկոլը փայտահատության դեմ «պայքարով» Հայաստանի բնապահպանական հարց է լուծո՞ւմ, թե՞ ռուսական գազպրոմի շահերի լոբբինգ է անում, հուսալով, որ գազի սպառման ծավալների մեծացմամբ, ինչ որ կերպ կկարողանա գազի սակագնի առաջիկայում սպասվող թանկացումները մեղմել։
Չգիտեմ։
Բայց որ իր մտահոգությունները բնավ էլ բնապահպանական չեն, ինքս չեմ կասկածում։
Վկան Սևանի ճահճացման դեմ գործուն, կոնկրետ, անհապաղ քայլերի ու ծրագրերի բացակայությությունն է ու Ամուլսարում, սողացող քայլերով, բնապահպանական աղետ հանդիսացող հանքարդյունաբերության գործարկմանը տանելը։

Չգիտեմ, Նիկոլը պուտինյան զապաս պագռիշկայի դերակատարումով իր երեխաներին իսկապե՞ս արդեն ապրեցնում է ազատ ու երջանիկ Հայաստանում, բայց որ ծնողներին նաղդ փախցրել է ազատ ու երջանիկ Իջևանից դեպի կառավարական երջանիկ դաչա, պետք է որ գոնե իրեն ու իր աջակիցներին խորը մտահոգվելու տեղիք տա։
Չլինի՞ թե, ինչպես ասում էր իր «գործովը» (էն, որ դեղին տռուսիկով կայֆեր է անում երջանիկ Բադեն-Բադենում), խիարը թարս աճի ու խորամանկ «բնապահպան» Նիկոլը զույգ ոտքով հայտնվի պուտինյան թակարդում»: