Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է աղբամաններ գնել։

 


«Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է։
Չեմ կասկածում ՝ բոլոր սրճարանների տերերը մեր քաղաքի համար մեծ սիրով կգնեն այդ աղբամանները, բայց այնքան են անճարացել, որ հերիք չէր «Սանիթեք»-ին չեն կարողանում պարտադրել իր պարտականությունները կատարել, հիմա էլ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներն են մսխել ու չեն կարողանում իրենք գնել, որ այդ պրոբլեմի լուծումը թողնում են երևանցիների վրա։ Կարող է՞ վաղն էլ բնակիչներին ասեն ՝ հարևաններով փող հավաքեք ձեր համար աղբաման առեք ։
Իսկ եթե աղբամաններ գնելու դիմաց ինչ-որ բան են խոստացել սրճարանների տերերին, ապա դա ընդամենը կոռուպցիա է»,- գրել է Բաղդասարյանը: