Անհրաժեշտ է պայքարի մեջ մտնել բաց աչքերով: Եվ պետք է, որ կողքիդ հավատարիմ մարդիկ լինեն:
Պատահում է, որ լույսի զինվորի հետ կողք կողքի կռվող ընկերը դառնում է նրա հակառակորդը: Բոլոր մնացած զգացմունքներից առաջ դա ատելություն է առաջացնում, բայց զինվորը գիտե' դրանով կուրացած մարտիկը դատապարտված է կորչելու և ցնդելու մարտում։
Այդժամ նա ջանում է հիշել ամեն լավն ու բարին, որ արել է ներկա հակառակորդն այն ժամանակ, երբ դեռ իր մարտական ընկերն էր: Ջանում է հիշել, թե ինչը բերեց նրան այսպիսի կտրուկ փոփոխության, ինչպիսի հոգեկան ցավեր կուտակվեցին և մեկը մյուսին զորացնելով' նպաստեցին դրան: Ջանում է հասկանալ, թե ինչը ստիպեց իրենցից յուրաքանչյուրին ընդհատել երկխոսությունը:
Կատարյալ մարդիկ չկան, ինչպես չկան նաև անհույս հիմարներ: Ահա թե ինչի մասին է մտածում զինվորը' հայտնաբերելով, որ ինքը նոր հակառակորդ ունի:
Պաուլո Կոելյո «Լույսի զինվորի գիրքը»