Եթե ուզում ես տրորել ժողովրդի արժանապատվությանը, արժեզրկիր նրա հերոսներին: Եթե ուզում ես ժողովրդից մանկուրտ ստանալ, զրկիր նրան իր հերոսներից: Եթե ուզում ես մոլորեցնել ու ներսից փչացնել ժողովրդին, կեղծ հերոսներ ու կուռքեր պարտադրիր նրան:
Իսկ եթե ուզում ես ուղղակի թքել ժողովրդի ճակատին, վերցրու ու պղծիր նրա հերոսների գերեզմանները:
Հասկացողը հասկանում է, որ, Եռաբլուրի գերեզմանները պղծելով, թքել են մեր արժանապատվության վրա, թքել են էն ամենի վրա, ինչով մենք՝ իբրև մարդիկ, տարբերվում ենք անասուններից, թքել են էն ամենի վրա, ինչով մենք՝ իբրև ժողովուրդ, տարբերվում ենք ոչխարի հոտից:
Ժողովրդի վարչապետն այ հիմա պետք է լայվ մտներ, հիմա էր պետք ուժայիններին 2 ժամ տալ' բացահայտելու էս չմոռացվող սրբապղծությունը: Հիմա է պետք մեղավորներին արագ գտնել, ասֆալտին փռել ու պատերով տալ: Հիմա է պետք օգտագործել «թշնամի» տերմինը: