Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբ համաճարակի դեմ պայքար կոչվածին Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Քոչարյան Անդրանիկը պատերազմ է անվանում, միանգամից պարզ է դառնում, թե ինչպես է նա «պայքարել» աղետի գոտում 1990-ականների կեսերին:

Ինչպես այն ժամանակ էր պայքարի իմիտացիա ու տնազ, նույնն էլ հիմա է, էլ չասած կուբամետրով փող աշխատելու շատ հետաքրքիր դրվագները: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ տարիներով մարտի 1-ի 10 զոհերը մատի փաթաթան սարքած մարդն ասում է՝ սպասեք «պատերազմը» վերջացնենք, հետո կխոսենք:

Մինչդեռ իր որակած «պատերազմում» իրենց իսկ հրապարակած տվյալների համաձայն՝ արդեն իսկ 650 մահացած մարդ կա: 650 ընտանիքում սուգ է, 650 ճակատագիր է խեղվել, 650 երազանք կիսատ է մնացել: Ամենավերջին ստորությունն ու անբարոյականությունը կլինի ասել, թե այս 650 մահերը պակաս ցավալի են մարտի 1-ի 10 մահերից: Այս 650 մահերը ներկայիս ռեժիմի ապաշնորհության ու հանցավոր անգործության հետևանքն են:

Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են, որի համար պատասխան է տալու երկրային ու երկնային դատաստանների առջև:

Ցավալին այն է, որ Քոչարյան Անդրանիկի մակարդակի մարդկանցով համալրված այս ռեժիմը պատրաստվում է մինչև վերջին հայը պայքարել համաճարակի դեմ՝ միևնույն ժամանակ սին հույսեր տածելով, թե հնարավոր է լինելու խույս տալ ազգի ճակատագրի հետ խաղալու պատասխանատվությունից»: