Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր' ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը: