Ի՞նչու է անցանկալի և վտանգավոր այսպես կոչված «սեքսուալ հեղափոխության» և դրա ծնունդ սանձարձակության տարածման գործընթացը, և ի՞նչ նպատակներ ունի այդ գործընթացի տարածումը:
Ընդհանրապես ցանկացած հեղափոխություն դեմ է բնությանը, քանի որ բնության մեջ ամեն ինչ զարգանում է հստակ փուլերով: Օրինակ' մարդը ծնվում է, անցնում պատանեկություն, դեռահասություն, երիտասարդություն, ծերություն բնական շղթայով: Իսկ հեղափոխությունը կարելի է համեմատել նրա հետ, որ «առողջ երեխան» միանգամից վերածվում է «հիվանդ ծերունու»՝ խաթարելով զարգացման բնական սցենարը:
Այսօր արդեն լայն թափ է ստացել «սեքսուալ հեղափոխության» քարոզչությունը' մատուցվելով որպես քաղաքակրթության ամենակարևոր արժեքներից մեկը: Փորձ է արվում մարդուն վերածել կենդանական բնազդներով շարժվող էակի' լրիվ անտեսելով մարդու հոգևոր աշխարհը, նրա իսկական կոչումը: Ի՞նչ է թաքնված դրա տակ, և ի՞նչու է այն վտանգավոր տարբեր ազգերի ապագայի համար:
Փաստն այն է, որ ազգերին կարելի է հաղթել միայն հաղթելով նրանց երիտասարդությանը՝ բարոյազրկելու և այլասերելու ճանապարհով: Բոլոր նախկին կայսրությունները՝ Բաբելոն, Ասորեստան, Հռոմ, Բյուզանդիա, Պարսկաստան, կործանվել են հիմնականում մեկ պատճառով. այնտեղ ծայրաստիճան անկում են ապրել կարևոր ու հիմնարար բարոյական արժեքներ:
Այստեղից հետևում է, որ այլասերելով կարելի է կործանել թե’ ազգը, թե’ նրա պետությունը: Ուրեմն այդ հեղափոխությունը կանխարգելելն առաջնակարգ նշանակություն ունի ազգային անվտանգության համար:
Եվ ընդհանրապես կարիք չկա ինչ-որ բանի դոգմատիկորեն դեմ կամ կողմ լինել. պետք է միայն փորձել իմանալ փաստերն ու ճշմարտությունը:
Փորձեմ ավելի հանգամանալից անդրադառնալ մարդու հիմնական բնազդներից մեկին՝ սեռական բնազդին' հարցի ամենատարբեր ասպեկտների վերուծությամբ:
Ի՞նչ նշանակություն ունի նորմալ սեռական հարաբերությունները մարդու առողջության համար:
Հայտնի է, որ սեռական ակտը խիստ էներգատար գործողություն է (մեկ ակտի ժամանակ ծախսվում է այնքան էներգիա, որքան 15 րոպե ակտիվ վազքի ժամանակ): Սեռական ակտը կապված է սննդարար նյութերի ծախսի հետ. մասնավորապես խոսքը վերաբերում է տղամարդուն, ով ամեն անգամ կորցնում է որոշակի քանակով սերմնահեղուկ: Այդ հեղուկի քիմիական բաղադրության մեջ մտնում են հարյուրավոր նյութեր: Դրա արտադրության համար օրգանիզմը օգտագործում է սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, վիտամիններ, հանքային նյութեր:
Հայտնի է, որ մեկ ակտից հետո առաջացած սերմը բավական է 150 միլիոն կին բեղմնավորելու համար: Տվյալ պարագայում օրգանիզմը կարելի է համեմատել պահեստի հետ, որտեղից տեղի է ունենում «ապրանքի» արտահոսք:
Ինչ խոսք, նորմալ և չափավոր սեռական հարաբերությունները օգտակար են օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմը ունակ է լրացնելու այդ կորուստը' առանց վնասների: Իսկ «սեքսուալ հեղափոխության» ծնունդ տվող հաճախակի և սանձարձակ հարաբերությունները որոշակի վնաս են հասցնում մարդու օրգանիզմին, քանի որ օրգանիզմում առկա սննդարար նյութերը անսպառ չեն, և շատերի մոտ նույնիսկ որոշ կարևոր նյութերի քրոնիկ անբավարարություն կա:
Այսպիսով, եթե օրգանիզմը ստիպված է լինում իր ֆիզիկական հնարավորությունների սահմաններից շատ սերմ արտադրել, սերմի արտադրության համար ստիպված վերցնում է այլ օրգանների նորմալ աշխատանքի համար նախատեսված նյութերը, իսկ դրա արդյունքը լինում է այն, որ մյուս օրգան-համակարգերն իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը բավարար չեն ստանում, ինչը խախտում է նրանց ֆունկցիան: Ի հայտ են գալիս տարբեր հոգեֆիզիկական խնդիրներ՝ խիստ հոգնածություն, ընկճվածություն, ուղեղի աշխատանքի խաթարում (ուղեղը օգտագործում է ամբողջ օրգանիզմի ծախսած էներգիայի 25 տոկոսը), ագրեսիվ պահվածք, որը նույնպես կապված է նյարդերի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի պակասի հետ: Եթե թվարկվածին գումարենք, որ մարդկանց մեծ մասը շատ հաճախ սնվում է անկանոն, անբավար սննդատու նյութեր ստանալով, վնասը կրկնապատկվում է:
Շատ հաճախ անկանոն և պատահական սեռական հարաբերությունների «պարգև» են դառնում տարբեր սեռավարակներ, քանի որ «ամեն տեղ, յուրաքանչյուրի հետ և ինչքան ուզես» սկզբունքով առաջնորդվելու դեպքում դժվար է այլ «բարիքներ» ակնկալելը: Օրինակ' Ռուսաստանում 1991 թվականից հետո տեղի ունեցած «հաջող» «սեռական հեղափոխության» արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կատարվում է շուրջ 2 միլիոն հղիության արհեստական ընդհատում, որի մեկ տասներորդ մասը' մինչև 18 տարեկան աղջիների մոտ, ինչը շատ հաճախ հանգեցնում է անպտղության (չգրանցված հղիության ընդհատումների թիվը ավելի մեծ է):
Իսկ ԱՄՆ-ում ամեն 13 վայրկյանը մեկ 11-19 տարեկան մեկ դեռահաս ձեռք է բերում որևէ սեռավարակ:
Այսպիսով, զուտ ֆիզիոլոգիական առումով սեռական չափից շատ, անկանոն վարքը վնասակար է օրգանիզմի համար:
ի՞նչ են սեռական հարաբերությունները կնոջ և տղամարդու համար' գենետիկական տեսանկյունից:
Գաղտնիք չէ, որ մարդն իր շարունակականությունը ապահովում է սեռական ճանապարհով: Երեխան ձևավորվում է կնոջ ձվաբջջի և տղամարդու սերմնաբջջի միավորումից և, 9 ամիս զարգանալով կնոջ օրգանիզմում, վերածվում է երեխայի: Երեխայի գենոտիպը, այսինքն' արտաքին տեսքը, հասակը, քաշը, բնավորության առանձնահատկությունները, մտավոր ընդունակությունները, հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, ձևավորվում է կնոջ և տղամարդու 23-ական զույգ քրոմոսոմների միավորումից' ապագա երեխային փոխանցելով 2 ծնողների գենետիկ կոդերը: Գենոտիպի ազդեցությունը ապագա երեխայի վրա 80% է, իսկ նրա հատկանիշների մնացած 20 տոկոսը ձևավորվում է ֆենոտիպով, այսինքն' արտաքին միջավայրի ազդեցությամբ (սննունդ, կլիմա, դաստիարակություն):
Կախված այն հանգամանքից, թե ծնողներից որ մեկի գեներն են դոմինանտ' գերակա, երեխան ձեռք է բերում տվյալ ծնողին ավելի բնորոշ արտաքին և ներքին հատկություններ:
Պատկերավոր ասած, երեխան ունի իր ծնողների ու բոլոր նախորդ սերունդների ժառանգական հատկանիշների ամբողջությունը, ինչը պահպանվում է նրա ԴՆԹ-ի մեջ:
Շատ ժողովուրդների մեջ ժառանգականությունը փոխանցվում է տղամարդու միջոցով:
Այնուամենայնիվ, այդ հարաբերություններում հատուկ կարևորություն է ձեռք բերում կինը: Ինչու՞:
Հայտնի է, որ մինչև առաջին ակտը կնոջ սեռական համակարգը պաշտպանված է հատուկ գոյացությամբ՝ կուսաթաղանթով, ինչն արգելում է այլ նյութերի ներթափանցումը կնոջ օրգանիզմ: Այդ թաղանթը խախտվում է ընդամենը մեկ անգամ և բնական ճանապարհով և այլևս չի վերականգնվում: Իսկ ի՞նչու բնության մեջ նման «հարմարություն» ունի միայն կինը:
Քանի որ մարդը մյուս կենդանի արարածներից տարբերվում է բանականությամբ (մտածելու, վերլուծելու և հատուկ էմոցիաներ ապրելու հատկություն), սեռական հարաբերությունները վերածվում են ոչ միայն սերունդ շարունակելու, այլև այդ սերունդներին ծնողների որոշակի հատկանիշների փոխանցման միջոցի: Այդ հատկանիշների փոխանցման որոշակիությունն էլ ապահովվում է կուսաթաղանթի առկայության միջոցով:
Այստեղ գլխավորն այն է, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի պաշտպանությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն' առաջին տղամարդը իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկ-կառուցվածքային փոփոխություններ' այնտեղ թողնելով իր ընդհանուր հատկանիշների ամբողջությունը, որով էլ պայմանավովում են ապագա երեխաների շատ հատկանիշներ:
Այս երևույթը հայտնի է «տելեգոնիա» (tele-hեռավոր goni-ծնունդ) անունով, որն առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է Չարլզ Դարվինի ընկեր Լորդ Մորտոնը 19-րդ դարի կեսերին: Նա որոշել էր զտարյուն անգլիական էգ ձին խաչասերել արու զեբրի հետ՝ հուսալով ավելի լավացնել հաջորդ սերնդի հատկությունները:Սակայն սերունդ այդպես էլ չստացվեց, և նա նորից այդ էգ ձիուն խաչասերեց այս անգամ արդեն արու ձիու հետ, և ստացված քուռակի վրա երևացին զեբրին բնորոշ զոլեր:
(«Տելեգոնիա» երևույթը մանրամասն նկարագրվում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս Լեդանտեկի «Индивид, эволюция, наследственность и неодарвинисты» գրքի 24-րդ գլխում):
1960-ական թթ. ԽՍՀՄ ժամանեցին աֆրիկյան երկրների բազմաթիվ երիտասարդներ' երիտասարդական փառատոններին մասնակցելու համար, և նրանց հեռանալուց շատ անց ծնվում էին սևամորթ երեխաներ, թեև նրանց մայրերը հավաստիացնում էին, որ իրենց երեխան սպիտակամորթ հորից է:
Մինչև 1960-ական թթ. կատարված բազմաթիվ փորձերի արդյունքում երևույթը հաստատվեց բոլոր կենդանիների և նաև մարդու մոտ:
Սրա վրա է հիմնված ցեղական զտարյուն կենդանիների բուծումը: Ավելի պատկերավոր ասած, սերմը կարել է համեմատել լազերային ճառագայթի հետ, իսկ կնոջ օրգանիզմը' ձայնասկավառակի, որի վրա այդ լազերային ճառագայթով գրվում է սերմի տիրոջ մասին ողջ տեղեկատվությունը: Այդ առաջին տեղեկատվությունն էլ մյուս բոլոր գրվածներից ամենակայունն ու ուժեղն է և պահպանվում է մինչև կնոջ կյանքի վերջը: Իսկ կնոջ մյուս զուգընկերներից ծնված երեխաները շատ հատկանիշներով նման են լինում կնոջ առաջին տղամարդուն: Եվ շատ հաճախ մարդիկ զարմանում են' տեսնելով, որ իրենց երեխաները գրեթե նման չեն նրանց թվացյալ հայրերին:
Այսպիսով, մինչև ամուսնությունը կնոջ կուսաթաղանթի պահպանումը ոչ թե ինչ որ հետամնացության, նահապետականության արդյունք է, այլ կոնկրետ գենետիկ անհրաժեշտություն: Ցանկացած ազգի պահպանման կամ կործանման բանալին գտնվում է կնոջ ձեռքում: Կնոջ առողջության և պարկեշտության պահպանումը ռազմավարական զենք է պետության համար:
Դժվար է հետամնաց անվանել շատ ժողովուրդների նախնիներին, ովքեր գիտեին և պահում էին նման կարևոր ճշմարտությունը. այս երևույթը չհարգող կանանց հետ ոչ ոք չի ամուսնացել, և նրանք մերժվել են հասարակության կողմից շատ որոշակիպատճառներով:
«Տելեգոնիա» երևույթը գրավոր կերպով ամրագրված է մարդկության ստեղծած բոլոր մեծ կրոններում՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն. նաև հեթանոսությունում կա:
Երբ, այդ ճշմարտությունը ենթագիտակցորեն հասկացող ու պահպանել ձգտող տղամարդանց «սեքսուալ հեղափոխության» ջահակիրները համարում են հետամնաց ու էգոիստ, դա չիմացության հետևանքով ծնված անհիմն պիտակավորում է: Փաստն այն է որ, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց երեխաները հենց իրենց նման լինեն, սա միանգամայն բնական անհրաժեշտություն է:
«Սեքսուալ հեղափոխության» և սանձարձակության տարածման գործընթացի հետևանք կարող են լինել վեներական հիվանդություններով պայմանավորված անպտղությունը, գենետիկ արատներ ունեցող երեխաների թվի ավելացումը, ազգի բարոյահոգեբանական անկումը, պետության կորիզ հանդիսացող ընտանիքի ինստիտուտի քայքայումը:
Բնության մեջ ոչինչ անիմաստ և անտեղի չէ: Ամեն ինչ ունի իր որոշակի նշանակությունը, մարդու սեքսուալ վարքը նույնպես:
Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես են դեգրադացվող ամերիկացիները և եվրոպացիները տարածում «սեքսուալ հեղափոխության» «լուսավոր» գաղափարները:
Հակոբ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կից նյութն՝ այստեղ: