Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞վ կմտածեր, որ ամեն ինչ այսպես պարզ, սովորական ու հասկանալի ընթացք կունենար…
Չէ՞ որ ժամանակին խոսքն ու բանավեճը, քաղաքական մրցակցությունը, վերջիվերջո, հայրենիքի, ժողովրդի ու նրա ապագայի մասին էին․․․

 

Այդուհանդերձ, քաղաքական գործընթացների տրամաբանությունը բոլորովին այլ կլիներ, եթե այսօր ունենայինք այնպիսի քաղաքական համակարգ ու գերակայող քաղաքական փիլիսոփայություն, որպիսի պայմաններում քաղաքական հայացքներն ու սկզբունքներն ավելի դոմինանտ կլինեին քաղաքական կոնյուկտուրայից, որից, իդեպ, կշահեր, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը․․․

Այլ կերպ ասած՝ Հայաստանն ավելի շահած դուրս կգար, եթե ունենար հզոր գաղափարական հենք ունեցող ու կայացած քաղաքական համակարգ, որի մասնակիցների ու դերակատարների առողջ մրցակցության պայմաններում երկրի բնականոն զարգացումը կդառնար անխուսափելի․․․

Իսկ դրա համար, ոնց հասկանում եմ, դեռևս շատ ժամանակ է պետք, նաև աշխատանք…»: