Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս համաճարակի հետևանքով փոխվելու է աշխարհի տնտեսական քարտեզը, ինչպես նաև պետությունների և մարդկանց հնարավորությունները:
     Հետհամաճարակային աշխարհում զգուշավորությունը երկար ժամանակ զգացնել է տալու իրեն:
     Մարդիկ այլ կերպ են պլանավորելու իրենց աշխատանքը և որակապես նոր ռազմավարությամբ են առաջնորդվելու՝ հաշվի առնելով ինչպես կրած վնասները, այնպես էլ նոր մարտահրավերներին դիմագրավելու հանգամանքը:
     Մենք պարտավոր ենք ճիշտ կողմնորոշվել այս գործընթացքում՝ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու և նոր հնարավորություններ ստեղծելու համար...»։