Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԴԱՏԱՐԱՆԸ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) և 4 այլ մեղադրյալների կալանավորելու վերաբերյալ որոշումներ է կայացրել, սակայն վերջիններս թաքնվում են քննությունից և փաստացի գտնվում ազատության մեջ:
     Այլ կերպ ասած, Ռուբեն Հայրապետյանն էլ «Պլստաց» քրեական պատասխանատվությունից:
     Ինձ համար արդեն իսկ ակնհայտ է, որ մեր երկրում իրականացվում է ոչ թե «Ոչ ոք չի պլստալու» այլ «Բոլորը պլստալու են» քաղաքականությունը:
     Եվ եթե իշխանությանը թվում է, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հենասյուններին, ճարտարապետներին ու սպասավորներին Հայաստանից «Աքսորելով» ձերբազատվում է գլխացավանքից, չարաչար սխալվում է:
     Այս մարդիկ միայն «Անվտանգ» կարող են լինեն բանտում, և ես պնդում եմ, որ պետության արժանապատվության խնդիրն է՝ բոլոր հայտնի հետախուզվողներին հայտնաբերել, վերադարձնել Հայաստան և լուծել նրանց քրեական պատասխանատվության հարցը:
     Եթե իշխանությունը չլուծի այս հարցը, ուրեմն «Ական» է դնում թե՛ իր, թե՛ Հայաստանի տակը, որը մի օր անպայման կպայթի...»: