Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«ՀՀ հարգելի քաղաքացիներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ...
Այն հանգամանքը, որ մայր օրենքը փոփոխվել է ապօրինի իշխանության օրոք, հարմարեցվել նրանց հակապետական քաղաքականությանը, այն ոչ թե ընդունվել է իրական ու ժողովրդի կամարտահայտությունը հավաստող հանրաքվեի միջոցով, այլ ավանդույթի համաձայն կեղծվել է սրիկայաբար, հիմք է տալիս պետական կարգի կարգավորիչ իրավական ակտը վերաշարադրել և նոր հանրաքվեի միջոցով այն դարձնել իրապես սահմանադրական կարգի, իրավունքի ու ազատության հղման աղբյուր։
Կեցցե ազատ, անկախ, իրավահենք ու ժողովրդավար Հայաստանը, կեցցե այն Հայաստանը, որի անկախության ու ամբողջության համար թափված արյան համար երբեք չեն ափսոսալու սերունդները, որի դրոշը ծածանվելու է անդադար։
Աստված օրհի Հայաստանը, նրա ժողովրդին
Սիրում եմ բոլորիդ», - գրել է Դավիթ Սանասարյանը։