Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Անհաջողություններից պետք է ոչ թե ընկճվել, այլ՝ կարևոր դասեր քաղել։

Ուղղակի խորհուրդ կտայի դատավորներին հայհոյելու փոխարեն շատ լուրջ վերանայվեր դատական հանակարգի բարեփոխումների ծրագիրը, օպերատիվ ծառայություն-քննչական-դատախազություն աշխատանքի արդյունավետությունը, և ոչ միայն, ու այո, եթե մի օր վերանայվի վեթինգի գաղափարը, ապա դատավորներից առաջ դատախազներին ու քննիչներին վեթինգ արեք։

Խորհուրդ կտայի նաև օր առաջ բացահայտել իրավապահ համակարգի խլուրդներին, ովքեր նախկին հանցավոր իշխանության հետ պորտալարերով են կապված, քավոր-սանիկ և այլ հարաբերություններով փոխկապակված։ Վստահ եմ՝ ինձնից լավ գիտեք ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ համատեղ բիզնես ունի, ով ում ինչ լավություն է արել ժամանակին, կամ ով ինչի համար է ներդրվել կամ առաջ քաշվել։ Վերջիվերջո ինֆորմացիայի արտահոսքը պոզով ու պոչով չի լինում։

Արագ ու ճշգրիտ գործողություններից հետո դավադրության բոլոր ծրագրերը կդառնան անպիտան»։