Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր կողմերդ թարգեք պոպուլիզմն ու իրար կողք նստեք
Հերիք է իրար հայհոյեք, իրար կողք նստեք ու հասկացեք ինչն ինչոց է, հասկացեք, թե ոնց եք գալիք նոր աղետները կասեցնելու։ Հիմա մորթապաշտության ժամանակ չէ։
Քաղաքական պատերազմի ժամանակավոր զինադադար կնքեք հանուն Հայաստանի, հիմա միավորներ հավաքելու ժամանակը չէ, հետո ինչ ուզում եք արեք։
Ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում։ Հավաքվեք ու հասկացեք արտաքին աշխարհի հետ ոնց եք խոսում, որ աղետներից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք։ Մի մոռացեք, որ էս պահին դեռ ժողովուրդ ու զինվոր է կանգնած վտանգի տակ։
Հրաժարականն ու բոլոր հարցերը պետք է դրվի սեղանին, բայց հիմա ավելի կարևոր հարցեր կան լուծելու։
Ով ինչ արել է պետք է պատասխան տա, բայց դրանց մի ավելացրեք ավելի կարևոր՝ չարածների համար բեռը»։