Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է նախորդ իշխանության ներկայացուցիչներին:

 
 
 
 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կոչս նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Հայտնի է, որ մենք իրար հետ ունենք սուր խնդիրներ ու անհամաձայնություններ, վստահ եմ, որ այդ խնդիրները դեռ երկար ժամանակ մնալու են քաղաքական դաշտում և հնարավոր են տարբեր զարգացումներ, բայց արդյոք արդար է, երբ իշխանությունն իր բոլոր ուժերը լարելով (այդ թվում՝ սխալներով) փորձում է վիրուսի տարածումը կանխել, կրակը մարել, դուք, փոխարենը փորձեք մի կաթիլ ջուր էլ ձեր կողմից ավելացնել, մի բան էլ ատելություն եք սերմանում ու անվստահության մթնոլորտ եք փորձում ստեղծել ձեր քարոզչամեքենաներով։ Ձեզ վստահեցնում եմ՝ նման կերպ քաղաքական դիվիդենտ ստանալը անպայամն հետ վերադարձող բումերանգ է, որի հարվածը ցավոտ է լինելու։ Եթե քաղաքական դիվիդենտ եք ուզում՝ ձեռք մեկնեք իշխանությանը ու օգնեք այս կարևոր շրջանում. ժողովրդի կողմից ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվելու։

 

Որքան էլ ձեր մասին կարծիքս հստակ է, ամեն դեպքում հույս ունեմ, որ ձեր ներսի մարդուն լրիվ չեք կորցրել, ու մեր հայրենակիցների մահերը ձեզ ցավ են պատճառում և ոչ թե քաղաքական շահի առիթ դառնում։ Ուշ չէ, վերանայեք ձեր մոտեցումները։

Առողջ ու անփորձանք եղեք»։