ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ճգնաժամային իրավիճակներում քաղաքական հակառակորդները ժամանակավոր դադար են հայտարարում։ Բազում են դեպքերը, երբ անգամ իրար հետ պատերազմող կողմերն են հանունի համար ժամանակավորապես հրադադար հայտարարում։ Նմանատիպ իրավիճակ է լինում նաև կենդանական աշխարհում. աղետների ժամանակ կանոնները փոխվում են։
Հիմա ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում իրար չսիրելով հանդերձ՝ իրար նկատմամբ թույն չտարածենք, ատելության խոսքին վերջ տանք ընդհանրապես, բայց գոնե հիմա, այս դժվարին շրջանում, ի՞նչն է խանգարում, որ ապատեղեկատվություն չտարածենք, չճշտված ինֆորմացիայով հավաստիացումներ չանենք։
Ինչպես թշնամու հետ հնարավոր պատերազմում ենք կողք կողքի կռվելու հանուն անվտանգության ու հաղթանակի, այնպես էլ հիմա պետք է կռիվ տանք համաճարակի դեմ՝ իրար հարգելով, իրար օգնելով, գոնե՝ չխանգարելով։
Դադարեցրեք ինֆորմացիոն պատերազմը պետության ու իշխանության դեմ, դուք պետության մի մասն եք։
Սերն ամենահզոր ուժն է, ես սիրում եմ բոլորիդ»,-գրել է նա։