Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ.
-Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։
-Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։
-Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։
Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։
Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։
Պարոն գեներալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։
Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան
Սիրում եմ բոլորիդ»։