ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Արտառոց է ՀՀ իշխանության մարմիններում քաղաքական անգրագիտության մակադակը: Այսօր տեղի է ունեցել հայ- վրացական հարաբերությաններին վերաբերող հանդիպում երկու երկրների փոխվարչապետների գլխավորությամբ: Դահլիճի կլոր սեղանին դեմդիմաց նստած պատվիակությունների ետեւի երկու պատերին երկրների դրոշներն են եւ հանդիպման անվանումը:

Ահա սրանք է, որ գրավեցին իմ ուշադրությունը. երկու պատերին էլ ձախ կողմին դրված էր վրացական դրոշը եւ հանդիպման անվանումը, իսկ աջ կողմում հայկականը: Ես չեմ իմանում, թե ո՞վ էր այդ դասավորության հեղինակը, բայց որ հայկական կողմից նախագահող Ավինյանը եւ նիստի հայ մասնակիցներից որեւէ մեկը չէին նկատել այդ խայտառակ սխալը՝ ակնհայտ էր:

Հայկական իշխանության մարմինների գոնե ղեկավարները, եթե հարգում են իրենց պետականությունը, պարտավոր են ականջներին օղ անել աշխարհում ընդունված կարգը՝ ձախ կողմում դրվում է ընդունող պետության դրոշն ու գրությունները, իսկ աջ կողմում՝ հյուրերինը: Ժամանակին մաքսային վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետին բացատրում էի, թե պայմանագրերում ինչ հերթականությամբ գրել պայմանավորվող երկու երկրների անվանումները, բայց նա մոտ երկու տարում դժգոհությամբ կարողացավ հասկանալ դա (մանավանդ Ռուսաստանի պարագայում)»: