«Խոսքս ուղղում եմ նոր կառավարության և պետական բյուրոկրատիայի վերնախավի ապագա անդամներին:
Նախքան քո նշանակվելը պետական բարձր պաշտոնում, դու նախապես պիտի գաղափարախոսական սկզբունքներ ունենաս և հավատարիմ լինես դրանց:
Պիտի ամբողջական պատկերացում ունենաս պետական համակարգի մասին:
Պիտի բավարար պատկերացում ունենաս աշխարհաքաղաքական համակարգի և նրա զարգացման գլխավոր և ոլորտային ուղղությունների վերաբերյալ:
Եթե այդ բոլորին չես տիրապետում, կամ եթե երկրի քաղաքականությունը քո սկզբունքներին չի համապատասխանում՝ դու պարտավոր ես հրաժարվել այդ պաշտոնի առաջարկից, այլապես ժողովրդի մեջ վատ հիշողություններ ես թողնելու քո մասին»: