Պուտինի գաղափարակիրներն այս օրերի խոսքով ու <գործով > ամեն ինչ անում են ցույց տալու համար, թե ահա, ահա, ուր որ է Ուկրաինայի ռուսալեզու մարզերը ոտքի են կանգնելու եւ անջատվելու են մնացած Ուկրաինայից, կամ՝ առնվազն հասնելու են այդ պետության <դաշնակցային > կարգավիճակին: Սա ռուսական կայսերապաշտների հերթական բլեֆն է, որով ուզում են ցույց տալ ռուս ժողովրդին եւ նախկին սովետական գաղութային երկրների ժողովուրդներին, թե իբր այդ տարածաշրջանում <հարցեր լուծողը > պուտինական նացիստներն են: Ինչո՞ւ եմ բլեֆ համարում դա, որովհետեւ այդ երկու դեպքում է զինված ընդհարումն Ուկրաինայում եւ ռուս-ուկրաինական սահմանում դառնում է անխուսափելի, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ բարդագույն ներքին եւ արտաքին խնդիրներ, որոնց առջեւ կանգնելու է նաեւ ինքը՝ պուտինյան Ռուսաստանը:
Սա նշանակում է հակադրվել ամբողջ աշխարհին (կներեք, բացի ՍՍ-ական Հայաստանից): Սրա անհեռանկարայնությունը հաշվի առնելով է, որ Պուտին հայտարարեց, թե Ռուսաստանի համար ընդունելի է ուկրաինական ժողովրդի ընտրությունը: Իհարկե, բացահայտ ստելով: Իրականում այսօր Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի ներքին անկայուն վիճակը հնարավորինս խորացնելով, հույս ունենալով, սոցիալական կոլապսի հասցնել այն: Սա, ինչպես եւ ռուս-նացիստական այլեւայլ հաշվարկները, սխալ է: Ուկրաինայում հրաշալի գիտակցում են Ռուսաստանին կպած իրենց պորտալարի կտրելու պատմական նշանակությունը եւ վստահ եմ, որ այդ ժողովուրդը վճռականություն ունի ներկա հնարավորությունը հաղթական ավարտի հասցնելու համար: Ներկա Ռուսաստանը ի վիճակի է հաղթել օլիմպիադայում, բայց ոչ ազատասեր որեւ ժողովրդի:
Երջանիկ Աբգարյան