ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր շատ սիրելի և հարգելի Արսինե Խանջյանն այլևս Հայաստան չի գալի՞ս:
Չէ որ նա մեր բոլորի համար էր պայքարում, ցույցերի մասնակցում, ելույթներ ունենում, մեր ապագան որոշում, որ մենք՝ Հայաստանում բնակվողներս, ավելի լավ երկրում ապրենք, ավելի լավ ու անվտանգ ապրենք, ավելի հարուստ ու երջանիկ ապրենք, իսկ ինքն իր ընտանիքով մի կերպ կգոյատևի Կանադայում և Ամերիկայում:
Լավ, գոնե տուրիստի կարգավիճակով չի գալի՞ս»: