Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հիշում եք, որ Կառավարության դուռը ջարդող քաղաքացուն Նիկոլն ասում էր ժողովրդի դուռն ա կուզեն կջարդեն, կուզեն՝ ոչ ․․․
Ա՛յ ախպեր, բա էդ նախարարություններն էլ էլի ժողովրդինն են, թող իրենք որոշեն մնա՞ն էդ նախարարությունները թե՝ ոչ, ի՞նչու ես դու փակում։
Եվ առհասարակ՝ Նիկոլը սկսել ա ինքնուրույն որոշումներ կայացնել և հաշվի չառնել մնացած երեք միլիոն՝ իր իսկ կողմից վարչապետ հռչակվածների կարծիքները, և եթե այսպես շարունակվի՝ մեր երկրի տեր ժողովուրդը պետք ա մտածի՝ նոր և սեփական ժողովրդի կարծիքը անվերապահորեն լսող վարչապետ ունենալու մասին ։
Իսկ եթե ավելի լուրջ՝ զոռբայությամբ իշխանություն զավթելու ճանապարհին Նիկոլն այնպիսի շիլաշփոթ է սարքել մեզանում, որ երկար տարիների քրտնաջան աշխատանք է պետք՝ պետականության հիմքերն ամրացնելու, հասարակություն-պետական ինստիտուտներ հարաբերությունները հստակեցնելու և գործարար շրջանակների մոտ Հայաստանի ներդրումային կլիմատը ընկալելի դարձնելու համար։
Դրա համար էլ ասում էի՝ պետք չէ ընկնել Նիկոլի խելքին և թույլ տալ Հայատանում՝ այսպես կոչված հեղափոխություն, որը միայն ու միայն բարդացնելու է Հայաստանի քաղաքացու կյանքն ու ավելացնելու մեր պետության առջև ծառացած խնդիրները․․․»,-գրել է նա։