Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
Մինչ Նիկոլը հիանում է Կարգին Հայկոյի՝ մոտ 200 հազար դոլարանոց անճաշակ տոնածառով և փորձում հակասական հայտարարություններով տպավորություն ձևավորել՝ թե դեռևս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդիրը լուծված չէ, ՀԱՊԿ անդամ 2-րդ պետության ղեկավարը՝ Տաջիկստանի նախագահը ևս ստորագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին նշանակելու փաստաթուղթը (մինչ այդ ստորագրել է Լուկաշենկոն) և առաջիկայում ՀԱՊԿ մյուս երկրների ղեկավարները ևս , ըստ ամենայնի, կստորագրեն...
Փաստացի Նիկոլը ոչ միայն կորցրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլ առհասարակ մեր երկիրը դրեց ծիծաղելի վիճակում, ծիծաղելի և անհարմար վիճակում՝ իր իսկ դաշնակիցների կամ համախոհների միջվայրում. մի կողմից Նիկոլենք խոսում են, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը վերջնական լուծված չէ, մյուս կողմից՝ Բելառուսի ներկայացուցիչն արդեն իսկ հասցրել է հանդիպել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարների հետ բացի՝ Հայաստանի ղեկավարից և փաստորեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չսպասելով, որ Բելառուսի ներկայացուցիչը հանդիպի նաև Հայաստանի ղեկավարին արդեն իսկ ստորագրում են՝ Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու իրենց որոշումները և ինչ է ստացվում, առանց սպասելու Հայաստանի դիրքորոշմանը ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կայացրել են որոշում՝ նոր գլխավոր քարտուղար նշանակելու և հիմա Նիկոլը կամ պետք է հակառակվի բոլորի տեսակետին և թուլացնի Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, մինչև անգամ՝ վտանգի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ էլ գլուխը կախ ընդունի իր իսկ պարտությունը՝ իր իսկ քաղաքական սխալ որոշումների պատճառով և ունենա ազնվություն՝ ներողություն խնդրելու սեփական ժողովրդից, որ իր անձնական վրեժխնդրության պատճառով , իր սեփական ամբիցիաները բավարարելու պատճառով Հայաստանը ոչ միայն կորցրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլ լրջագույնս տուժեց Հայաստանի վարկանիշը և կշիռը՝ սեփական գործընկերների միջավայրում ...
Ժամանկն է որպեսզի Նիկոլը հասկանա, որ իր որոշումների ու գործողությունների արդյունքում ոչ թե միայն իր և իր ընտանիքի հեղինակությունն ու անվտանգություն է ընկած, այլ՝ մի ամբողջ պետության ու ժողովրդի և ճիշտ կանի դադարի իր սեփական ամբիցիաներով ու շահերով առաջնորդվելուց կամ էլ՝ պետք է թողնի երկրի քաղաքական թիվ մեկ պատասխանատուի պաշտոնը և գնա ղեկավարի իր թերթը...