Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ընդդիմադիր Նիկոլը Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրությունն իր հագով կարելու մեջ, իսկ վարչապետ Նիկոլը ոչ թե Սահմանադրությունն է հարմարեցնում իրեն, այլ՝ ինքն իրեն դրել է Սահմանադրականի տեղը, Հայաստանի Մայր օրենքը ինքը՝ Նիկոլն ա...
Ցավոք մեր հասարակության մեջ շատ են քաղաքականապես տգետ ու իրավագիտակցություն չունեցող մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ Նիկոլը ժողովրդի անունից քանդում ա էդ նույն ժողովրդի անվտանգության միակ օջախը՝ Հսյաստանի Հանրապետությունը, բայց երբ գրագետ և բանիմաց մարդիկ են լուռ հետևում Նիկոլի հակապետական հանցագործություններին՝ դա արդեն ողբալի ու աններելի է...
Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ անկախ պետականութուն ունենալու գինն ու նշանակությունը...»։