Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բռնազավթած իշխանությունը ամեն գնով պահելու շրջանակներում՝ Նիկոլը Ազգային ժողովի ամբիոնից սոցիալական բունտով վախեցնում ա Հայաստանի հարուստներին...
Ժողովուրդ ջան, էդ հարուստները լավն են, թե՝ ոչ, բայց էդ մարդիկ են ստեղծում աշխատատեղեր, վճարում հարկեր և այդ վարկերով ենք բանակ պահում, բժիշկներին ու մանկավարժներին վճարում...
Նիկոլը նման ելույթով հարուստներին վախի մեջ ա պահում, որի արդյունքում Հայաստանում ներդրումներ չեն լինելու, և ժողովուրդը սկսելու ա ավելի վատ ապրել, իսկ շատ հարուստներ էլ մտածելու են իրենց փողերը Հայաստնից հանելու մասին...
Դրա համար էլ ասում եմ, ժողովուրդ ջան եկեք պայմանավորվենք՝ մենք կապիտալի՞զմ ենք կառուցում, թե՞ կոմունիզմ, եթե կապիտալիզմ, ապա հարուստներին պետք է հարգել ու ձգտել, որ հարուստները շատանան, իսկ եթե կոմունիզմ, ապա դուք գիտեք...
Ես կարծում եմ, մենք պետք է սոցիալական արդարություն կերտենք...»։