Հաճախ Վարպետին հարցնում էին, թե ինչ է լինելու մահվանից հետո: Ուսուցիչը երբեք չէր պատասխանում նման հարցերի:
Մի անգամ աշակերտները հետաքրքրվեցին, թե ինչու է նա
միշտ խուսափում պատասխանել:
— Դուք նկատե՞լ եք, որ անդրշիրիմյան կյանքով
հետաքրքրվում են հենց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ անեն
այս կյանքի հետ: Նրանց ևս մի կյանք է պետք, որը կձգվի
անվերջ, — պատասխանեց Վարպետը:
— Եվ ամեն դեպքում, կա՞ արդյոք կյանք մահից հետո,
թե՞ ոչ, — չէր հանգստանում աշակերտներից մեկը:
— Կա՞ արդյոք կյանք ՄԻՆՉԵՎ մահը՝ ահա թե ինչումն է հարցը, — պատասխանեց Վարպետը: