![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/80358.png&w=300&h=200&mt=1540041450)
Ահա և խոստացված անակնկալը։ Ի նշանավորումն Երևանի 2800-ամյակի՝ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ին հայոց եռագույնով է լուսավորել Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները։
Սպիտակ կամուրջը լուսավորվել է կարմիր գույնով, Կանաչ կամուրջը՝ կապույտով, իսկ Մինդաուգասի կամուրջը՝ ծիրանագույն։
Շնորհակալ եմ Վիլնյուսի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Շիմասյուսին այս գեղեցիկ և յուրօրինակ նվերի համար։ Շնորհակալություն բարեկամ Լիտվային։