Կարծում եմ թեմային կոնկրետ ուղղվածություն տալու համար կարելի էր մի փոքր բացել վերոնշյալ հարցը (եթե, իհարկե, թեման լուրջ է բացված և հերթական զավզակության նպատակներով չի):
Խոսքը գնում է Հայաստանում սեռական կրթության բացակայության մասի՞ն, որի հետևանքով "ամոթ" է սեքս բառի' որպես տաբու բառի և նմանատիպ ցանկացած բառի գործածումը, թե՞ կարծում եք, որ հայերն իրոք վախենում են սեքսից, ինչը ես կասկածում եմ, այլապես չէր լինի բնակչության և սեռավարակակիրների աճ:
Իսկ ընդհանրապես, հայերը դեռ շատ բաներից են վախենում. առաջինը իրենց կոմպլեքսներն են: Իսկ մոդայիկ ու տենդենցներին հետևողական թվալու միտումները, որոնց արդյունքում նույն Եվրոպայից ընդօրինակում են ամեն ինչի միայն աղավաղված, աղճատված ու իրենց մակարդակից էլ ցածր հարմարեցվող երևույթները, միայն էլ ավելի ծիծաղելի պատկեր են ստեղծում հայի համար, ով չտեսավարի, առանց ծամելու կուլ է տալիս ամեն ինչ, հետո էլ մարսողության հետ կապված խնդիրներ է ունենում:
Այդուհանդերձ կոմպլեքսներից զերծ մնալ, չի նշանակում պոշլի" քայլերի դիմել, այլ' ունենալ ինդիվիդուալ, սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցին, որը, հարգելով մնացածին, կուլ չի գնում ամբոխի կարծիքին: