Վերջին օրերի լարված իրավիճակի արդյունքում կրկին սրվել են Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հարաբերությունները: Արդեն երկար տարիներ է ինչ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը երազում է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին ու ամեն անգամ օգտագործում է հարմար առիթը նախարար Հասանովի մոտ թերություններ գտնելու ու դրա մասին նախագահ Ալիևին զեկուցելու:
Այս անգամ առիթը հանդիսացավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը և դա անպատասխան թողնելու Ադրբեջանի քայլը: Քանի որ Սադիկովը հանդիսանում է նաև Ալիևի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը, ապա նրա խոսքը լուրջ ազդեցություն է ունենում նախագահի մոտ: Առիթից օգտվելով նիստի ժամանակ ԳՇ պետը բարձրացրել է այդ հարցը ու ընթացքում Հասանովը խիստ նկատողություն է ստացել Ալիևի կողմից: Դրան զուգահեռ Ալիևը նախարարի փոխարեն հանձնարարականներ է տվել ԳՇ պետին:
Աշոտ Ասատրյան