Նորից մեր հայությունը արել ենք, մի լավ խոսք կա ՝ խղճիս ձեռքը կրակն եմ ընկել, դա հենց հայերի մասին է: Նկարի ձախ մասում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատի պայմանագրային զինծառայող Էլնուր Հուսեյնովն է, ով վերջերս դիվերսիոն փորձ կատարելու ժամանակ գերեվարվել էր հայկական բանակի կողմից: Աջ մասում հայ ժամկետային զինծառայողներ են, ովքեր գերի էին ընկել Ադրբեջանում:
Ի՞նչ են անում Զաքիր Հասանովի
ղեկավարած հիմնարկի աշխատակիցները գերու հետ: Նկարահանում են հաղորդումներ, տալիս են գրված տեքստեր ու հարցազրույց են կազմակերպում, ստիպում են գերուն ինչքան հնարավոր է վատ բաներ խոսա հայերի, Հայաստանի ու բանակի մասին: Մի խոսքով թուրքություն են անում:
Ի՞նչ արեցինք մենք ադրբեջանցի գերու հետ: ԼՂՀ ԱԱԾ-ն տարածեց մի քանի վարկյանանոց տեսանյութ՝ առանց ձայնի, և նախորոք նշեց, որ տեսանյութը նկարահանվել է գերու հարազատների համար, որպեսզի տեսնեն, որ իրենց հարազատի հետ ամեն բան կարգին է: Իհարկե կարող էինք Հուսեյնովի ձեռքը մի թերթիկ տայինք ու նա փնովեր սեփական երկիրը, բողոքեր բոլորից և այլն, բայց դե մեզ դա պետք չի: Մի խոսքով մենք էլ մեր բաժին հայությունը արեցինք: Հատկապես, որ հենց այս ժպտացող կադրը շատ է ազդել տարբեր երկրների քաղաքացիների վրա, նույնիսկ ադրբեջանցի մի շարք օգտատերեր հիացած են մեր պահվածքից:
Հայ զինվորների ու ադրբեջանցի զինվորի հայացքից ամեն ինչ պարզ է, թե որտեղ ոնց են վերաբերվում անպաշտպան զինվորին:
Աշոտ Ասատրյան