Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները հրճավանքով հայտարարում են,որ ոստիկանության ստուգումների արդյունքում որևէ խախտում բուհում չի հայտնաբերվել և քրեական գործեր չեն հարուցվել...Ինչպես միշտ թե´ կոռումպացված նախկին ռեկտորը,թե´ նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները տարրական ստում և ապատեղեկատվություն են տարածում...
ՀՀ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնից ինձ փոխանցեցին,որ ստուգումները շարունակվելու են ևս 20 օր,որին մասնակցելու է նաև ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը,որն անցկացնելու է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ... Այսինքն' Սահակ Մինասյանի և նրա շրջապատի ուրախությունը ժամանակավրեպ է,քանի որ իրենց համար "կենացներն էլ ավելի են թանկացել"...


Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և գործը կոծկելու պարագայում հակաքայլերն անխուսափելի կլինեն... Չմեղադրելով և չկասկածելով որևէ մեկին անարդարության մեջ' միևնույն է չենք էլ կարող բացառել,որ նախկին ռեկտորն ամեն ինչի ընդունակ է և կփորձի կրկին կոծկել ամեն ինչ... ՀՀԿ-ի ժամանակաշրջանում,ինչպես նաև իրավապահ համակարգում իր սերտ կապերի շնորհիվ Սահակ Մինասյանին հաջողվել էր 7 ամիս անպատիժ մնալ... Համաձայն որոշ տեղեկությունների' Սահակ Մինասյանը գրադարանին վերաբերող հանցագործությունների խնդիրը,ըստ իր մտերիմ շրջապատի,վաղուց լուծել է...Հետաքրքիր է,ու՞մ միջոցով և ինչպե՞ս...


Հ.Գ. Ստուգումները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են և մենք ուշիուշով հետևելու ենք դրանց արդյունքներին և բուհում ծավալվող գործընթացներին...Իսկ այսպիսի ապատեղեկատվության նպատակը մեկն է՝ֆան-ակումբին պահել Մինասյանի կողքին և շարունակել քաղաքում լուրեր տարածել,որ ընդամենը երկու ամսից կարկառուն վատահամբավ Մինասյանը կրկին կդառնա ռեկտոր...

 

Գագիկ Համբարյան