Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի աղմկահարույց կոռուպցիոն հանցագործություններից մեկը 118 միլիոն դրամանոց դահլիճի վերանորոգումն էր,որի մաս է կազմում նաև,այսպես կոչված,«Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը,որը տեղակայվել է դահլիճի նախամուտքում,որը վերանորոգման արդյունքում մոտ 4-5 մետր առաջ է եկել,ինչպես նաև ընդարձակվել է դեպի աջ՝առաջին հարկից տարրական փակելով առաջին և երկրորդ հարկերը միացնող աստիճանին մոտենալու հնարավորությունը,իր մեջ ներառնելով կենտրոնական երկրորդ շքամուտքի դռներից մեկը,ինչպես նաև 1,5 մետրանոց անցում թողնելով՝ դեպի երկրորդ կենտրոնական շքամուտք և առաջին հարկում գտնվող «Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտերի», ինչպես նաև «Մանկավարժության ֆակուլտետի» լսարանները...
Բոլորս գիտենք,որ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում,իսկ Գյումրին առավել ևս,որը 1926 և 1988 թթ. երկրաշարժերի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերվել է,իսկ այժմյան Գյումրին դեռ համարվում է աղետի գոտի: Բոլոր նորմալ մարդիկ արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում շենք-շինություններից մարդկանց տարհանման կազմակերպմանը...Հայաստանյան բոլոր հիմնարկություններում և կրթօջախներում տեսանելի վայրերում փակցված են այդ շենք-շինություններից տարհանման մանրամասն պլանները...Սակայն այդ ամենը չի վերաբերում Սահակ Մինասյանի ղեկավարած բուհին... Տարհանման պլանները շատ վաղուց «տարհանվել» են,իսկ պարոն Մինասյանն էլ,անհայտ թույլտվության արդյունքում համալսարանի շենքում շինարարություններ է անում,որոնք առաջին իսկ հայացքից աչքի են ընկնում հակաօրինականությամբ,քանի որ ոչ մի նորմալ գերատեսչություն թույլ չէր տա,որ ուսումնական հաստատության կենտոնական մուտքերից մեկը բացայահտ փակվի,իսկ 650-700 ուսանող ունեցող ֆակուլտետի ուսանողների համար թողնվի 1,5 մետրանոց անցում... Արտակարգ իրավիճակների՝ երկրաշարժերի, հրդեհների և այլնի ժամանակ այդտեղ կստեղծվի խուճապ, քանի որ տարհանման համար ճանապարը շատ նեղ է' մարդկային մեծ կուտակումներ,հրմշտոց,որի արդյունքում կկոտրվեն նաև պարոն Մինասյանի հպարտության առարկա հանդիսացող ապակյա պատերը՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով...Մեծ մարդկային զոհերից հնարավոր չի լինի խուսափել...
Հետաքրքիր է,ո՞վ է թույլ տվել ՇՊՀ ռեկտորին համալսարանի շենքում այդպիսի շինարարություն կազմակերպել...ԱԻՆ-ում կամ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեում տեղյա՞կ են «շինիչ» ռեկտորի հակաօրինական գործունեությանը, որն առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում նույնիսկ ոչ պրոֆեսիոնալների համար...
Ռեկտոր Մինասյանի դահլիճի և հատկապես դրա շքամուտքի վերանորոգումն աղետալի էր բուհի համար բոլոր առումմերով...Ըստ Սահակ Մինասյանի' դրա վրա բուհի բյուջեից ծախսվել է 33-34 միլիոն դրամ (ըստ 168.am-ին ռեկտորի կողմից հայտնած տվյալների),կամ էլ մի փոքր ավելի վերը նշված գումարից (երկրորդ և երրորդ մամլո ասուլիսների ժամանակ ռեկտորն այդ մասին հենց ինքն է ասել)...
Միջազգային ստանդարտների սիրահար ռեկտորն,ըստ իր հայտարարության, հատուկ դիզայների է հրավիրել XVIII դարի Ֆրանսիայից և որոշել են դահլիճի այդ մասը միջանցքից անջատել մեծածավալ ապակիներով,որն ահռելի թանկ հաճույք է...Սակայն "բացեիբաց" գործունեությունը Սահակ Մինասյանինը չէ...Մարդատյաց ռեկտորը,ով ի տարբերություն մյուս բոլոր ՇՊՀ-ի ռեկտորների,բուհ է մտնում հետնամուտքից,իսկ գիտխորհուրդներն անցկացնում է հեռահար եղանակով՝մարդկանց չտեսնելու և նրանց հարցերին չպատասխանելու համար,ինչպես նաև արգելում է յուրայիններին՝հատկապես կանանց,իր հետ ամանորյա միջոցառման լուսանկարները հրապարակել համացանցում,վարագույրապատել է նաև իր գլուխգործոցը՝ դահլիճի նախամուտքը...Հիմա տեսնե՞ս որ աշխարհահռչակ դիզայներն է խորհուրդ տվել Մինասյանին վարագույրով փակել ապակյա պատերը,որը նոնսենս է...Հետաքրքիր է,եթե նրա ներսում տեղի ունեցող իրադարձությունները քողարկվելու են,ապա ինչու՞ այն ապակիապատվեց,որի իմաստը հենց «բաց և թափանցիկ գործունեությունն» է՝ինչպես դա ընդունված է արևմուտքում և մեր հարևան Վրաստանում...«Ինչու՞»-ի պատասխանը շատ պարզ է...Դա ահռելի գումարների մսխումն է ռեկտորի կողմից...
Հ.Գ.Քանի դեռ Սահակ Մինասյանի գլուխգործոց դահլիճի շքամուտքը իրոք մարդկանց մահվան պատճառ չի դարձել ուսանողների, դասախոսների և բուհ այցելողների համար, կոչ եմ անում ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություններին «ուղղել» Սահակ Մինասյանի կոպիտ շինարարական սխալները...
Գագիկ Համբարյան