ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի պետհամալսարանի երկու դասախոսների՝ Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի կողմից բուհում տիրող ապօրինի իրավիճակի մասին բաց նամակ ուղղելուց հետո 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ը բուհ այցելեց ԿԳ նախարարության փորձագիտական հանձնախումբը, որի կազմած ակտը մեր բողոքներից հետո նաև հասանելի դարձավ համալսարանի գիտխորհրդի անդամներին...Հօդս ցնդեց ռեկտորի այն ապատեղեկատվությունը, որը նա ջանադրաբար տարածում էր քաղաքում և իր յուրայինների մոտ,թե ակտը լիովին իրեն գոհացնում է...
Նույնիսկ այն,որ ակտում տեղ չէին գտել ռեկտորի ամենակարևոր հանցագործություններից մի քանիսը՝գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը,ռեկտորի յուրայիններին և հովանավորյալներին բարձր աշխատավարձեր սահմանելը և այլն,ակտում առկա եզրակացությունների հիման վրա էլ կարելի է քրեական գործեր հարուցել ռեկտորի դեմ՝բազմաթիվ այլ հանցագործություններ կատարելու համար (https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1564631456954131?pnref=story)...Քանի որ կրթական գործի Կոլումբոս ռեկտորը չի ցանկանում ընդունել,որ տարրական թալանել է բուհի բյուջեն,ապա որոշվել էր անցկացնել 2016 և 2017 թթ-ների աուդիտներ...Ըստ այդմ,2016 թ-ի աուդիտի արդյունքներն արդեն պետք է պարզ լինեին 2017 թ-ի դեկտեմբերի 25-ին...
Ըստ բուհի կայքում զետեղված տեղեկության'2016թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով մրցույթը հայտարարվել էր 2016 թ-ի նոյեմբերի 21-ին...Սակայն,ես ինքս եմ մի քանի անգամ տեսել և բազմաթիվ տեղեկությունների համաձայն,այդ հայտարարությունը մի քանի անգամ հանվել և տեղադրվել է բուհի կայքում ( http://shsu.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%…/)...Երևի բոլորն էլ հասկանում են,թե ինչի համար է այդ ամենն արվել...Նույնիսկ եղել են դժգոհություններ այդ աճպարարության կապակցությամբ...Ըստ այդ հայտարարության'հաղթողը պետք է պարզվեր 2017 թ-ի դեկտեմբերի 2-ին,իսկ հաղթած աուդիտորական կազմակերպությունն էլ իր եզրակացությունը պետք է ներկայացներ ոչ ուշ քան 2017թ. դեկտեմբերի 25-ը...Սակայն այսօր արդեն հունվարի 10-ն է և բուհում որևէ մեկը ոչ տեղյակ է այդ աուդիտորական ստուգումներից,ոչ էլ նրանց եզրակացությունից...
Այսինքն' իր բեսպրեդելությամբ հայտնի Սահակ Մինասյանն այստեղ ևս առաջնորդվում է իր գործելաոճով՝ցանկանում է կեղծիքների դիմել' փոփոխելով ֆինանսական փաստաթղթերը...Իսկ եթե որևէ մեկը չի շահել աուդիտի իրականացման մրցույթը,որը շատ զարմանալի կլինի,քանի որ աուդիտ անցկացնելը՝բավական թանկ "հաճույք" է և շատ աուդիտորական կազմակերպություններ կցանկանային մասնակցել ՇՊՀ-ի պես բուհի աուդիտին,քանի որ վերջինիս տարեկան բյուջեն անցնում է 1 միլիարդ դրամը և աուդիտ անցկացնելուց բավական մեծ գումարներ են աշխատելու (10 միլիոն դրամից ավել),ապա ինչու՞ այդ մասին տեղեկատվություն չի տարածվում կամ նոր մրցույթ հայտարարվում...Ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը՝կեղծիքների դիմելը,քանի որ վերջին տվյալների համաձայն Սահակ Մինասյանը բավական մեծ գումարներ է փոշիացրել նաև 2016 թ-ի հուլիսից հետո,երբ նշանակվել է ռեկտորի ժ.պ. ...
Ըստ այդ նույն տվյալների' ռեկտորն ահռելի գումարներ է ծախսել սեփական կաբինետը, "դեկամերոնված" հանգստասենյակը և սանհանգույցը վերանորոգելու համար,մեծ գումարներ է դուրս գրել մագիստրոսների դիպլոմների հանձնման ժամանակ կազմակերպված և 2016 թ-ի նախաամանորյա էժանագին ֆուրշետների և անճաշակ համերգի վրա,ինչպես նաև ավելի քան 30 միլիոն դրամով ավելացրել է նախորդ ռեկտորի օրոք հաստատված երկու սպորտդահլիճների վերանորոգման և ջեռուցման համակարգի ստեղծման ծախսերը...Նաև ինչ է արել վերանորոգված սպորտդահլիճների հին շինանյութը, որը խոշոր գումար է կազմել…
Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղյակ է իր ընկերոջ՝Սահակ Մինասյանի այս աուդիտորական ինքնագործունեության մասին...Ինչու՞ չկա որևէ տեղեկություն հայտարարված մրցույթի և նրա արդյունքների մասին...
Ի դեպ,ես ինքս ճանաչում եմ (անուն-ազգանունները կարող եմ ներկայացնել) նաև Սահակ Մինասյանի ԱՆՁՆԱԿԱՆ՝ "արթուրանարինեյականևայլն" օգտագործման մի քանի աուդիտորների,որոնք երկար տարիներ սպասարկել են ներկայիս ռեկտորին և նրա մտերիմ շրջապատին,երբ վերջինս մարզի կրթության վարչության պետն էր...
Հ.Գ.ՇՊՀ-ի պաշտոնական կայքում նաև տեղադրվել է 2017 թ-ի բուհում աուդիտ անցկացնելու մասին մրցույթի հայտարարությունը...
Հետևողական ենք լինելու,որ և՛2016 թ-ի,և՛ 2017 թ-ի աուդիտի արդյունքները հրապարակվեն,ինչպես եղավ ԿԳ նախարարության ակտի հետ,որի արդյունքում բացահայտվեց ռեկտոր Մինասյանի ստերից մեկը...