Գազալցակայաններում ստուգումներ են ընթանում: Վերջին շրջանում իրար հաջորդող պայթյունները անհետևանք չմնացին: Ըստ լուրերի' որոշ գազալցակայաններ արդեն փակվել են, կամ պարզապես հրաժարվում են լիցքավորում անելուց, հավանաբար պատճառը զգուշավորությունն է:
Վարչապետի' խիստ վերահսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից հետո ՏԿԱԻՆ մասնագետներն լծվել են գործի:

 

Նախարար Երիցյանը զգուշացրել է' այն գազալցակայանները, որոնք չեն շտկի թերությունները, հնարավոր է' փակվեն: Թեև գազալցակայանների փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն տարբեր աղբյուրներ արդեն նման լուրեր հաղորդում են:
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որի պայթյունի հետևանքով մահացավ Հակոբյանի եղբայրը, ժամանակին տուգանքի է ենթարկվել: Վճարել են տուգանքն ու հանգիստ խղճով շարունակել անբարեխիղճ և նորմերին չհամապատասխանող աշխատանքը: Ստուգումներն ուղղված են այս տեսակ աշխատելաոճի դեմ:

 

Հարցի կարգավորման համար, իհարկե անհրաժեշտ է նաև վարորդների ուշադրությունն ու զգոնությունը, ովքեր շահագործում են գազաբալաններ, քանի որ այս ընթացքում կարծիքներ են հնչել, որ որոշ դեպքերում պայթյունի հանգեցնում են մաշված, ոչ պիտանի գազաբալոնները:
Այս խնդրի դեպքում դրական արդյունք կարող է լինել պետություն-քաղաքացի համագործակցության արդյունքում:
Գազալցակայանների ստուգումներն ընթացքի մեջ են: ԱԻՆ-ը խոստանում է ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ հապարակել:

 

Էրիկ Միլլեր