Գազայի հատվածում իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հարցի առնչությամբ կրկին սրվել են հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև: Էրդողանը մեղադրել է Իսրայելին պաղեստինցի ժողովրդի նկատմամբ բռնությունների հրահրման, ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

 

Հասկանալի է, որ Էրդողանի քննադատության հիմքում ամենևին էլ պաղեստինցիների պաշտպանությունը չէ, այլ այն, որ դրանով Թուրքիան փորձում է հերթական անգամ ներկայանալ' որպես արաբական և իսլամական աշխարհի առաջնորդ։

 

Եվ սա այն դեպքում, երբ թուրքական կողմը այս ամենին զուգահեռաբար խախտում է հարևան արաբական-մուսուլմանական երկրների' Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը, այդ երկրների տարածքում իրականացնում ռազմական գործողություններ։ Արդյունքում դժվար է պատկերացնել պաղեստինյան կողմի միանշանակ դրական արձագանքը Էրդողանի հնչեցրած հայտարարությանը։