Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գյոքչեք. «Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է «Մոսադը». դրանց պատճառը Ֆրանսիայի կողմից պաղեստինամետ բանաձևի ընդումումն է, իսկ նպատակը՝ Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածումը»:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան.«Ինչպե՞ս է համարձակվել մարդն, ում իրականացրած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է 2500 մարդ, մասնակցել համերաշխության երթին...Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՚՞ս է Նեթանյահուն համարձակվել»:


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու.«Ահաբեկչության դեմ պատերազմը չի կարող հաջող իրականացվել, եթե այն հիմնված է կեղծավորության վրա...Եվ մինչ այժմ ես չեմ լսել, որ համաշխարհային առաջնորդներից մեկը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, քննադատության խոսքեր հնչեցնի Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ»...

 

 

Արմեն Պետրոսյան