Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուին: Կարծում եմ՝ պարզ է ինչի մասին են խոսացել: Հետևաբար, նաև չի կարող հարց չառաջանալ, թե ինչ... կներեք արտահայտությանս համար, ղալլաթ են անում միջնորդներն Անկարայում:
Թուրքիան վաղուց է փորձում քիթը խոթել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեջ: Ընդ որում, իրանց ոչ այնքան կարգավորումն է հետաքրքրում, որքան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ գործոն լինելու հնարավորությունը: Մինչ օրս դա հնարավոր բոլորճանապարհներով կանխվել է: Այսուհետ էլ այդպես պետք է լինի:
Հրանտ Մելիք-Շահնազարյան