Մամուլում, մյուս լրատվամիջոցներով հաճախակի լուսաբանվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարման մասին՝ նշանակում է, որ այս փուլում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում բավականին մերձեցել են:
Հասկացա, չեք սիրում Ռուսաստանին՝ ես նույնպես, սակայն հարցին պետք չէ այդքան պարզունակ գնահատական տալ: Ռուսաստանն աննախադեպ մեկուսացման իրավիճակում, հազիվ նորմալ հարաբերություններ է ստեղծում Թուրքիայի հետ և բնականաբար փորձում է նաև սիրաշահել նրանց: Սակայն իմ կարծիքով՝ բնականաբար միայն խոսքերով…
Քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ նուրբ, խորամանկ, ճկուն, ամեն մի պահը, իրավիճակը հանուն մեծ նպատակի ծառայեցնելու արվեստ է: Հնարավոր է նաև խնդրած լինեն հենց թուրքերը, ինչու չէ նաև ադրբեջանցիները այդ հարցը Երևանում հնչեցնելու համար…Իսկ քաղաքականությունում, դիվանագիտական, միջպետական հարաբերություններում ամեն ասված չէ, որ ասվում է կատարելու համար: Եթե աշխարհում ամեն ասված լուրջ լիներ, ամեն սպառնալիք կատարվեր, ապա մարդկության կեսն իրար արդեն ոչնչացրած կլիներ...
Ի վերջո հասկացեք, Ռուսաստանին բացարձակապես ձեռք չի տալիս ղարաբաղյան հարցի լուծումը, քանի որ նա բացի զենքի, զիամթերքի վաճառքից ստացած հսկայական տնտեսական շահից, նաև մշտապես կառավարելի է պահում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին…
Իսկ Լավրովի այդ խոսքերն իմ կարծիքով ուղղակի խոսքեր են…Ռուսաստանը երբեք չի թողնի Թուրքիան լուրջ դերակատարություն ունենա տարածաշրջանում և առավել ևս խցկվի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացների մեջ…
Ռոբերտ Մելքոնյան