էդվարդ Նալբանդյան: Ակնհայտ է, որ Թուրքիան մշտապես խնդիրներ է ստեղծել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար' մի կողմից միանշանակորեն աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, մյուս կողմից' փորձելով խցկվել կամ միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Այնպես որ մեկ անգամ ևս կասեմ այն, ինչ ասվել է, ոչ միայն մեր կողմից, այլ շատերի կողմից, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է, որքան հնարավոր է, հեռու մնա այդ գործընթացից: