Տարկետման վերացման օգտին արտահայտվող քաղաքական, պետական և հասարակական գործիչների գերակշռող մեծամասնությունը տարկետման իրավունքի իրացման արդյունք են, օգտվել են այդ իրավունքից, ստացել շարունակական կրթություն հայկական և արտասահմանյան ԲՈՒՀ-ում, դարձել կիրթ, գրագետ, պատրաստված ու խելացի մարդ:
Մի տեսակ արդար ու ազնիվ չի, դուք օգտվում եք, իսկ ուրիշներին զրկում տարկետման իրավունքից օգտվելու հնարավորությունից:


Վերացնելով տարկետուման իրավունքը կամ դրան կողմ արտահայտվելով դու մերժում եք ինքներտ ձեզ, ձեր գիտելիքը, ձեռքբերումները, հաջողությունները:
Սկզբունքային մարդը հավատարիմ է մնում իր սկզբունքներին իր ամբողջ կյանքում, եթե դեմ էիք, չօգտվեիք այդ իրավունքից, մերժեիք և զորակոչվեիք բանակ, իսկ եթե որոշել եք օգտվել այդ տարկետումից, ուրեմն բարի եղեք, թույլ տվեք ուրիշներն էլ օգտվեն:
Կարող է ձեզ պես խելացի, գրագետ, պատրաստված ու պետությանը պիտանի և կարևոր քաղաքացիներ են դառնում ու մի գուցե ավելի մեծ օգուտ են տալիս պետությանն ու ավելի արժանի քաղաքացի են դառնում ապագայում:


Ով գիտի, դուք որտեղ կլինեիք, եթե չօգտվեիք այդ իրավունքից . . .

 

Արթուր Ղազինյան