Կառավարությունն ի վերջո մարդկանց զրկում է հանգստի իրավունքից: Սոցփաթեթով կարող եք հանգստանալ մինչև 2016թ.-ի դեկտեմբերի 20-ը: Այդպես էլ հասարակությունը չիմացավ, թե ինչ մասշտաբների էր հասնում խարդախությունները: Կառավարությունը անհիմն կրճատում է մարդկանց գունարը: Իսկ ի՞նչ են անելու, այն պետ ծառայողները, ովքեր բարեխիղճ օգտվում էին այդ իրավունքից, որը նրանց հանգստի միակ միջոցն էր, որովհետև չնչին գումար ստացող դասատուները դժվար թե իրենց թույլ տան հանգստանալ, առանց սոցփաթեթի:

 

 Ի՞նչ են անելու այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին ուսման վարձի մի հատվածը նախատեսել էին այդ գումարով մարել: Ի՞նչ են անելու այն մարդիկ, ովքեր իրենց վարկն էին ցանկանում մարել այդ գումարով: Աբսուրդ է, բայց մարդկանց այլընտրանք էլ չեն առաջարկում: Փաստացի որոշում է կայացվում, որը ավելի շատ հարցեր ու խնդիրներ է ստեղծում քան օգուտ է տալիս:
Հ.Գ. Այս մարդիկ իրենց շահերը միտինգներով չեն կարող պաշտպանել, որովհետև պետ աշխատողներ են: Փաստորեն մարդիկ լռելու են ու զրկվեն...

 

Էդգար Խաչատրյան